fbpx
Կառավարություն

Չորս ամսում նախարարությունում ստացվել է 143 հարցում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2019 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում մուտքագրվել է 9353 գրություն, որոնցից 356-ը եղել են քաղաքացիների դիմումներ:

Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է տեղեկություն ստանալու 116 հարցում, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից՝ 27 հարցում:

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նույն ժամանակահատվածում «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1 լիցենզիա, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 1 լիցենզիա և 30 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 163 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 3 լիցենզիա և 4 ներդիր, փոստային կապի գործունեության 1 լիցենզիա 2 ներդիրով:

Նույն ժամանակահատվածում 109 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ