Ալիևի կարծիքով՝ Մինսկի խումբը չպետք է զբաղվի ԼՂ խնդրով-Azat TV
Արցախ
23:59 12/01/2022

Ալիևի կարծիքով՝ Մինսկի խումբը չպետք է զբաղվի ԼՂ խնդրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին, որի ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Նա նշել է, որ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն, իբր, լուծված է։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ իրենք ճնշելու են ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ԼՂ հակամարտության զբաղվելու բոլոր փորձերը։

Նրա կարծիքով, եթե հակամարտության կողմերից մեկը հայտարարում է, որ խնդիրը լուծված է, ապա միջնորդության տեղ չկա։ Ալիևն ասել է, որ այս դիրքորոշումն իրենք փոխանցել են Մինսկի խմբին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ