fbpx
Աշխարհ
20:40 18/10/2019

Քրիստիան Լագարդը՝ Եվրոպայի կենտրոնական բանկի նոր ղեկավար

Եվրամիության գագաթնաժողովը հոկտեմբերի 18-ին Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավար: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:

«Այսօր Եվրոպական խորհուրդը Քրիստին Լագարդին ութ տարի ժամկետով նշանակեց Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ»,-ասված է գագաթնաժողովում տարածված հաղորդագրության մեջ:

Լագարդը Մարիո Դրագիին կփոխարինի 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա թեկնածությունը ԵՄ-ի ղեկավարների հետ արդեն համաձայնեցված էր հուլիսին կայացած գագաթնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ