fbpx
Քաղաքականություն

Սահմանների ճշգրտումը պետք է արվի առանց միլիմետր կորցնելու տրամաբանությամբ․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նիկոլի հարցազրույցում նկատածս լավ մասն այն էր, որ փորձում են գտնել այն հանգրվանը, որ Հայաստանը օգտվի միջազգային իրավունքից ու հարթակներից և Ադրբեջանին ստիպի դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքերից:

Այդ փորձի հիմնաքարը սահմանների ճշգրտումն է։ Պետք է հստակ գծվի գիծը՝ առանց որևէ միլիմետր կորցնելու տրամաբանության մեջ:

Սակայն, Ռուսաստանի հետ, որը մեզ դավադրաբար ծախել է թշնամու վրա, դժվար թե ստացվի իրականացնել մեր կողմի նպատակները:

Շատերի մոտ միգուցե տարակուսանք առաջացրեց Փաշինյանի ասած չբացվող խաղաքարտերը, միգուցե և վտանգներ տեսնեն, բայց ես հույս ունեմ, որ դրանք իրականում կան և կիրառման կդրվեն դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելուց համապատասխան պահին։ Չնայած, որ հակառակորդի վերլուծական ինստիտուտները դժվար թե չիմանան ու չզեկուցեն իրենց ղեկավարին այդ մասին։ Եթե դրանք էլ չանեն, ապա մեր հռչակված դաշնակիցը, որը իրազեկվում է մեր կողմից, չի ուշացնի տրամադրել այդ տեղեկատվությունը։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ իրականացվելիք սահմանագծման ու սահմանազատման ռիսկերը մեր համար, ապա դա գալիս է ոչ միայն ռուսական դոմինացիայից, այլև հայկական քաղաքական դաշտի մեծամասնության սիրուց ու հավատից առ Ռուսաստան։ Դա հիմար սեր է, դա չհիմնավորված հավատ է: Սա ամենևին ռուսատյացության քարոզ չէ, ազգը կապ չունի, խնդիրը այդ պետության վարած հակահայաստանյան քաղաքականությունն է:

Իմ գնահատմամբ, Ռուսաստանը օկուպացրել է Արցախի տարածքը։ Դեռ չկար եռակողմ հայտարարությունը, երբ նրանք զորք մտցրեցին Արցախ՝ պայմանով, որ օգնեն Ադրբեջանին վերցնել Շուշին։ Գործընթացը եղավ հակառակ հաջորդականությամբ՝ Շուշին հանձնվեց, այնուհետև Ադրբեջանը մանդատ տվեց ռուսական զորքին մտնել Արցախ։

Շուշիի հանձնումը ռուսական կողմի պահանջն ու մոտեցումն էր։ Պուտինն էր առաջարկել տալ նաև Շուշին, ըստ իր հայտարարության, որին դեմ էր եղել Փաշինյանը։

Այստեղից էլ եզրակացնում եմ, որ Փաշինյանը չի եղել հանձնման ծրագրի մաս։ Նրան դարձրել են պատերազմով հանձնող պերսոնաժ առանց իր ուղիղ մասնակցությամբ, նկատի ունեմ՝ առանց իր գիտությամբ։

Դավադրությունը հենց դրանում է կայանում։ Դավադրությունը ոչ միայն Հայաստանի դեմ, ոչ միայն Արցախի դեմ, ոչ միայն հայ զինվորի դեմ, այլ հենց Փաշինյանի ու Փաշինյանի իշխանության դեմ՝ իրենց ներգրավմամբ։

Նրա մասնակցությունը ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպվող առցանց Ժողովրդավարության համաժողովին, նրա առերես հանդիպումների շահագրգռվածությունը Ալիևի հետ Բրյուսելում, հույս է տալիս, որ ինչոր պահի աշխարհաքաղաքական ուղղությունը կխորացվի ժողովրդավարական արժեհամակարգերը կրող պետութունների ու միությունների հետ։ Դա իմ համար նրա իշխանավարման հետ համերաշխ կամ լոյալ լինելու միակ հիմնասյունն է մնացել: Սակայն որին շարունակում է ստվերել, լղոզել Սոչիի հանդիպումը և այն կազմակերպություններում գործունեությունը, օրինակ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ, որոնք աղերս չունեն ժողովրդավարության հետ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ