fbpx
Կառավարություն

Չստացվի՝ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս․ Փաշինյան

Սևանից այս տարի ավելի քիչ ջուր է բաց թողնվել, քան նախորդ տարվա ընթացքում, և լճի մակարդակը հիմա 2 սմ-ով ավելի բարձր է։ Կառավարության նիստի ընթացքում այս մասին հնչած զեկույցից հետո վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խնդրեց ներկայացնել ոռոգման վիճակը։

Սուրեն Պապիկյանը, օրերս կառավարության դիմաց ցույց արած Քաղցրաշեն գյուղի բնակիչների օրինակով բացատրեց, որ երբեմն համայնքները ջուր ունեն, բայց գյուղացիները հրաժարվում են պայմանագիր կնքել, որովհետև պահանջում են այդ ջուրն իրենց տալ անվճար։

«Ապօրինի պահանջ, որ նման է երեկվա պահանջին»,-Իջևանի միջադեպի հետ համեմատեց Պապիկյանը։

«Մենք պետք է մեր հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք վիճակը։ Խնդիրը ոչ թե էն է, որ մենք չենք ուզում իրենց ձրի ջուր տալ, այլ խնդիրն էն է, որ մենք 1-2 տարի որ ձրի ջուր տանք իրենց, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինելու։ Խնդիրը սրա մեջ է։ Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա այդ համակարգի վրա 20 միլիարդ դրամի պարտք կա։ Իսկ վարչապետին կից Վերահսկողության ծառայության ղեկավարը հայտնեց, որ իրենք 3,6 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ