fbpx
Իրավական

04:00 15/5/2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 13-ին, ժամը 07.45-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև «Մերսեդես»-ը առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Հոնդա»-ին, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 11.47-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ցուցաբերել 67-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 00.50-ին, Երևանի Քաջազնունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 13.10-ին, Երևանի Վարդաշենի 6-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21096» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21096»-ի 46-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղևորները բուժօգնությունը ստացել են տեղում:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 22.45-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում իրար են բախվել «ԴԱՖ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 16.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 31-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի գերեզմանատան դիմաց իրար են բախվել «ԶԻԼ ՄՄԶ-4413» և «Տոյոտա Ցելիցա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ցելիցա»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 08.55-ին, Վանաձորի Նժդեհի փողոցում հիվանդանոցի տարածքում իրար են բախվել «ԲՄՎ-528» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»- 59-ամյա վարորդը և «ԲՄՎ-528»-ի 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։

Վերեվ