Հասարակություն

ՃՏՊ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում

Մայիսի 3-ին, ժամը 21:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1986թ.) և «Infiniti» (վարորդ՝ Հ.Պ., ծնված 1998թ.) մակնիշների ավտոմեքենաները: Դեպքի վայրում տուժածներ չեն եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lexus» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ