fbpx
Հասարակություն

ՃՏՊ Արարատի մարզում․ կան տուժածներ

Ապրիլի 24-ին, ժամը 01:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ազատավան գյուղի Խանջյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Գետափ» մարկետի պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա.Մ.-ն և ուղևոր Վ.Հ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ