fbpx
Հասարակություն

Արշակունյաց պողոտայում բախվել են 3 մեքենաներ․ կա տուժած

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ավագ Ա․), «Kia Forte» (վարորդ՝ Ռոմիկ Հ․) և «Mitsubishi iO» մակնիշների ավտոմեքենաները։ «Mitsubishi iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լուիզա Հ․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi iO» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ