Uncategorized

ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա երկու զոհ

Մարտի 25-ին, ժամը` 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի մոտ 86-րդ կմ-ին Opel Astra G (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1993 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ): Վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը, դիերը մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

Աղբյուր՝ mes.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ