Հուլիսի 1-ին, ժամը 03:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Վ.Ս., ծնված 1989 թ.) և «Toyota» (վարորդ՝ Է.Գ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին (Լ.Մ., ծնված 1951թ), այնուհետև՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։