fbpx
Հասարակություն

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է

Հուլիսի 25-ին, ժամը 01:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա.Բ.) և «Lexus RX300» (վարորդ Ա.Ջ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ.Կ.-ն և «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ.Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ