fbpx
Հասարակություն

ՃՏՊ Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին. փրկարարները դեպքի վայրում են

Մայիսի 16-ին, ժամը 08:07-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ