fbpx
Հասարակություն

ՃՏՊ Շանգրի Լա խաղատան մոտակայքում

Մայիսի 10-ին, ժամը 00:39-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում, վնասվել է գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և հայտնվել ձորում (մոտ 70 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Շ.Խ.-ին (ծնված 1988 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «1-04» աշխատակիցների կողմից գազատարից արտահոսքի դադարեցնելը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ