fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 10-ին, ժամը 15.15-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Բիդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 13.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդաոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 20.10-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և գազատար խողովակին ու հայտնվել կանաչապատ գոտում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 22.40-ին, Երևանի Վերին անտառային փողոցում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի վարորդը և «Տոյոտա»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 16.50-ին, Երևանի Ջիվանու և Րաֆֆու փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միկոյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 21.55-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 20.40-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում են բախվել «Օպել», «ՎԱԶ 2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 56-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-5204» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ