fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 27-ին, ժամը 14.40-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» տոնավաճառի մոտ, վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը հունիսի 27-ին, ժամը 12.30-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունիսի 26-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ադոնցի փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ» -ի վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 27-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Ն.Զարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 39-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 27-ին, ժամը .21.10-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ