fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 13-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ ձեռքը հարվածել է ավտոմեքենային:
Պարզվել է, որ 13-ամյա տղան վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Վարդանանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 14.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Գրանդիս»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 15.30-ին, «ՅՈՒՄԶ» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի հարակից դաշտում շրջվել է. 45-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար արգելապատնեշին. վարորդը և 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաններ. «Օպել»-ներից մեկի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Շկոդա» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդա»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 22.00-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 6-ին, ժամը 14.15-ին, վարորդը Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ