fbpx
Կառավարություն

Չթռչողը թռչողի համար չի վճարում․ Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է քաղաքացիների հարցերին, մասնավորապես՝ արդյոք չթռչողը վճարելու է թռչողի համար, և ինչու պետք է պետությունը վճարի ընկերությանը՝ էժան ավիատոմսերի համար:

Ռևազյանը պարզաբանել է Ryanair-ի շուրջ ծավալված քննարկումները՝ նշելով, որ փետրվար ամսից բանակցել են Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ:

«Իրականում լավ պայմաններ են: Մենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանում ենք, դա բոլորի համար է, ոչ միայն Ryanair-ի: Այսինքն՝ չթռչողը թռչողի համար չի վճարում, այս անհանգստությունը չկա»,-ասաց նա։

Ավիատոմսերի մատչելի գներից խոսելիս Ռևազյանը հստակեցրեց, որ և՛ էժան, և՛ թանկ տոմսեր կլինեն՝ կախված ծառայություններից։

«35, 50, թե 100 եվրո լինի, քաղաքացին վճարվում է բուն ավիատոմսի համար: Եթե մենք ուզում ենք ավելացնել սնունդ, ուղեբեռ և այլն, ապա այլ ծառայությունների համար էլ հավելյալ վճար է նախատեսված: Ուղևորն է ընտրում՝ ցանկանում է օգտվել այդ ծառայություններից, թե ոչ: Ryanair-ը շատ փոքր ճամպրուկ է թույլ տալիս, եթե փորձեն շրջանցել պահանջը, ապա կստիպեն հավելյալ վճարել: Ընկերության ներկայացուցիչը ասաց, որ 35 եվրո միջին գինն է, դա չի նշանակում, որ թանկ տոմս չի լինելու»,-ասաց Ռևազյանը։

Քաղաքացիների ստվար զանգվածին հետաքրքրում էր, թե երբվանից են սկսելու մտածել հայկական ավիացիայի մասին:

«Ես ուզում եմ, որ մենք ունենանք տեղական ավիաընկերություն, բայց դա ճիշտ պայմաններում ստեղծվի, այսինքն՝ պարտքեր չկուտակվեն: Բայց դա մեր իրավունքը չէ: Մեր բուն գործառույթը ազգային փոխադրող ստեղծելը չէ: Եթե ավիաընկերությունը գրանցված է Հայաստանում, ապա դա է մեր սպասարկման ներքո է-»,նշեց Ռևազյանը:

Աղբյուրը՝ Azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ