fbpx
Կրթություն

Չունեմ տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել. Արայիկ Հարությունյան

Ես չունեմ այնպիսի տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե որոշ ուսանողներ ստորագրահավաք են սկսել և բողոքում են Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարը պատասխանեց. «Նորմալ է, ես շատ ուրախ եմ, որ ԲՈւՀ-ական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել և դրա համար չհետապնդվել ու ազատ լինել իրենց գործողության մեջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե ուսումնական տարվա սկզբին արդյո՞ք սա չի խանգարի դասախոսներին և ուսանողներին, նախարարն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չի կարծում, որ գործընթացները կարող են խոչընդոտել: Նրա խոսքով՝ բուհերը նորմալ կաշխատեն:

«Երբ ամեն ինչ կնյութականացվի, այլ ոչ թե կլինեն ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ, այն ժամանակ կխոսենք ավելի լուրջ»,- եզրափակեց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ