Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրվա առթիվ:
1990թ. օգոստոսի 23-ին համայն հայության նվիրական երազանքը` ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, իրականություն դարձավ հայ ժողովրդի անկոտրում կամքի ու անսասան վճռականության շնորհիվ:
Եւ հենց այսօր էլ՝ անկախության հռչակումից 32 տարի անց, երբ մեր պետությունը վերստին կանգնած է փորձությունների, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սպառնացող էական վտանգների առջեւ, մենք պետք է հիշե’նք եւ գիտակցե’նք, որ անկախությունն ու պետականությունը երբեք հեշտ չեն տրվում, մենք այն վաստակել ենք դժվարին պայմաններում, տարիների համառ պայքարի գնով:
Հետևապես բոլորիս պարտքն է ամեն գնով պայքարելու, որպեսզի ըստ արժանվույն գնահատվի, արժեւորվի եւ ամուր պահպանվի այդ բացարձակ արժեքները եւ փոխանցվի հաջորդ սերունդներին, քանզի անկախությունն ու ինքնիշխանությունն են յուրաքանչյուր պետության կայացման եւ ազգի գոյության կարեւորագույն երաշխիքները։
Եւ ուստի, մենք չունենք գեթ վայրկյան հապաղելու. օրվա հրամայականն է սահմանել հստակ առաջնահերթություններ եւ հետեւողական քայլերով առաջ շարժվել՝ ստեղծել զարգացող եւ մրցունակ տնտեսություն, անցում կատարել ժամանանակակից պրոֆեսիոնալ բանակի, ունենալ իրապես ժողովրդավարական և իրավական պետություն, եւ միայն այս այընտրանք չունեցող ճանապարհով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ վստահորեն առաջ շարժվել դեպի իրապես Անկախ ու Ինքնիշխան, Հզոր ու Զարգացած Հայաստան»։