Հայ Առաքելական Եկեղեցու և Փաշինյանի միջև լարվածությունը խորանում է

Հրապարակող՝

pashin

Ամենադիտվածներ

Հայ Առաքելական Եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը նոր մակարդակի է հասել: 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, ըստ իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների, իշխանությունները սկսել են ճնշումներ գործադրել եկեղեցու և նրա ներկայացուցիչների վրա: Այս գործողությունները, ըստ հաղորդումների, ներառում են ապօրինի հետապնդումներ, մասնավոր կյանքի գաղտնիության խախտումներ և եկեղեցու ներքին գործերին միջամտություն:

Համացանցում հրապարակված ձայնագրությունները, որոնք ենթադրաբար կատարվել են գաղտնի տեխնիկական միջոցներով, առաջացրել են լայն քննարկումներ: Շատ իրավապաշտպաններ ու քաղաքացիներ պնդում են, որ այդ գործողությունները խախտում են ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները: Բացի այդ, վարչապետ Փաշինյանի սոցիալական ցանցերում կատարած հայտարարությունները, որոնք ուղղված են եղել եկեղեցու ներկայացուցիչներին, նույնպես քննադատության են արժանացել:

ՀՀ մի շարք քաղաքացիներ, ՀԿ ներկայացուցիչներ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ հանցավոր գործողությունների մասին։ Նրանք պահանջում են, որ Գլխավոր դատախազությունը նախաձեռնի քրեական վարույթ՝ վարչապետի և նրա ենթադրյալ հանցակիցների գործողությունները հետաքննելու համար: Նրանք ընդգծում են նաև, որ այս իրավիճակը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական և իրավական համակարգի համար:

Նշենք, որ նշված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում արդեն մի քանի տարի է գոյություն ունի եւ դրա մեղավորը ՀՀ վարչապետն է, ով արդեն տարիներ շարունակ  աչքի է ընկնում պետության ղեկավարին ոչ հարիր բառապաշարով ներհանրային պառակտումներ հրահրելով։

Ամենաթարմ