Հասարակություն

Չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել մոտ 100 ՀՀ քաղաքացի․ դեսպանություն

ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ