ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Կոմիտեն հայտնում է, որ հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի։
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30):
Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00):
Ս. թ. հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30):
Ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր Facebook-ի էջին»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=947417262367177&id=118681645240747