Ցիցիպաս. Ֆեդերերի հետ խաղից հետո գլուխս պայթում էր

Հրապարակող՝

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները

Ամենադիտվածներ

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հայտարարել է, որ Ավստրալիայի Բաց առաջնությունում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ տոնած հաղթանակը նման է եղել երազանքի իրականացման:

«Երազանքս իրականացավ: Ֆեդերերի հետ խաղից հետո գլուխս պայթում էր: Դա կախարդական պահ էր, որը ես երբեք չեմ մոռանա: Հաղթանակ կուռքիս նկատմամբ… Առաջին նման հաղթանակը միշտ յուրահատուկ է:

Համոզված եմ՝ մեր հաջորդ խաղն այլ ընթացք է ունենալու: Ռոջերն արդեն գիտի, թե ինչ կարելի է սպասել ինձանից, իսկ ես պատրաստ կլինեմ դրան: Ինձ դուր է գալիս խաղալ նման թենիսիստների հետ: Նման հանդիպումներից շատ բան ես սովորում՝ անկախ արդյունքից»,- Ցիցիպասի խոսքը մեջբերել է ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի Բաց առաջնությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է իսպանացի Ռաֆայել Նադալին:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ