fbpx
Արցախ

Որոշ ցինիկներ մեծ զարգացման ծրագրերից ու ապագայից են խոսում, երբ բոլորիս ահաբեկում են պատերազմով, որպեսզի լռենք

Ես չեմ կարողանում հասկանալ իմ կողմից իրական ընդդիմադիր ընկալվող կուսակցությունների, քաղաքական ու հասարակական գործիչների, հանրային դեմքերի լռությունը Լաչինի միջանցքի և Հայաստանով դեպի Նախիջևան անցնող միջանցքների հարցով:

Եթե հանրության փուքսը թողեցին երկու-երեք ամսվա շոուներով, որի մասին եղան շատ քննադատողներ, ապա իրենց լռությունը ևս շոու է ու ավելի աղետալի շոու է, քան նրանց արածը: Էլ ի՞նչ պետք է պատահի, խոսվի, որ իրենք դիրքորոշում հայտնեն ու փորձեն ըմբոստանալ, միաբանվել:

Իսկ մի մասն էլ քաղաքացիական ու ֆեյսբուքյան հանրույթից առհասարակ ջանասիրաբար համոզում է, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում է գրված: Էլ չեն խոսում դրանց անընդունելիությունից, ինչպես փողոց դուրս եկածները: Որոշ ցինիկներ էլ մեծ զարգացման ծրագրերից ու Հայաստանի, քաղաքացու, ժողովրդավարության ապագայի ծրագրերից են խոսում, երբ բոլորիս աչքի առաջ ոտնահարվում են մեր բոլորի իրավունքներն ու ազատությունները, բոլորիս ահաբեկում են պատերազմով, որպեսզի լռենք:

Մտածե՞նք, որ դուք բոլորդ համաձայնությունների մեջ եք հա՛մ իշխանության, համ՛ հակաիշխանության, հա՛մ ռուսական կողմերի հետ, և ազգին բոլորով տեղավորում եք ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններում, թե՞ անկարողությունն ու անուժությունը, թերարժեքությունը, անվստահությունն է պատել բոլորիդ:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ