Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Մինասյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ ամբիոնից հնչող հայտարարություններին։
«ԱԺ ամբիոնից Ձեր «շեֆերի» կողմից գրված ելույթները լսելիս, երբ անցնում եք բոլոր բարոյականության, էթիկայի և քաղաքական բարեկրթության սահմանները, մի կողմից համակերպվեցինք՝ ընդունելով, որ Ազգային Ժողովում գոյություն ունի մեկը, որին ընդհանրապես չարժի անդրադառնալ, ընկալել, ամոթ զգալ իր փոխարեն։ Ընդամենը սկսեցինք անտեսել․․․
Գործիքակազմը փոխվեց, և սկսվեց Ազգային ժողովի ամբիոնից պետականությանը վնաս հասցնող ահասարսուռ մեկնաբանություններ, գերիների ծնողների ամբողջ կյանքը ալեկոծող ելույթներ։ Ի՞նչ եք մտածում, դրանով ի՞նչ եք ստանալու։ Դեռևս գերեվարման մեջ գտնվող մեր հայրենակիցների ծնողները, ընտանիքները ի՞նչ պետք է զգան Ձեր ելույթից, ի՞նչ հավելյալ արժեք ստեղծվեց Ձեր կիսագրագետ հորինվածքից։
Լավ վերջը, ի՞նչ եք ուզում դուք էս ժողովրդից։ Եթե միայն քաղաքական դիվիդենտներ, ապա հուշեմ, որ Ձեր ցինիզմի աստիճանի անհեռատես տեքստերին ծափ են տալիս միայն այդ տեքստերի հեղինակները և հարևան պետության քարոզչամեքենան։ Ավելին՝ Ձեր մտքի փայլատակումները ամեն վայրկյան քաղաքացիների կողմից արժանանում են հնարավոր բոլոր դրսևորումներով լուտանքների»,-ասվում է գրառման մեջ։