«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ակումբային ռեկորդ սահմանել:
«Սիթին» հետաքրքրված է «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով: Ռոդրին դիտարկվում է որպես Ֆերնանդինյոյի փոխարինող, որը շուտով կդառնա 34 տարեկան:
Ռոդրիի տեղափոխության համար մանչեսթերյան ակումբը պատրաստ է ծախսել 70 մլն եվրո: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Եթե տրանսֆերն իրականանա, ապա Ռոդրին կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը: