CNN-ի հաղորդավար Ջեյք Թափլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոշտ քննադատության է ենթարկել՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ վերջինի հեռախոսազրույցից հետո։
Թափլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ` Պուտինի մամուլի քարտուղար։ Հաղորդավարն ընդգծել է, որ Թրամփը պարզապես կրկնում է այն դիրքորոշումը, որը ցուցաբերում է նրա գործընկեր Պուտինը։
«Պարզապես, որ պարզ լինի, նախագահը չի ասում՝ դե, դա այն է, ինչ հայտարարում է Պուտինը։ Նա կրկնում է Պուտինի կարծիքը, ինչպես Կրեմլի մամուլի քարտուղարը»,-հայտարարել է Թափլերը։
