Տեսանյութեր

73 հոգանոց վաշտը Հադրութ տեղափոխել են Ջալալ Հարությունյանի հրամանով, որը հանձնված է եղել

«Երեկ հանդիպել եմ 73 զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ․ մենք՝ 67 սպանված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողներս, ԱԺ խմբակցություններից պահանջում ենք լսել մեր խնդիրը եւ պատասխան տալ»,- այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարե «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորը հայտնել է, որ ծնողները խնդրել են բարձրաձայնել իրենց պահանջը։

«Մինչև հոկտեմբերի տասը մեր տղաները գտնվել են մարտական դիրքերում՝ «Մարտունի 3»-ում։ Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու։ Խաբելով ասել են, որ տանելու են ապահով վայր։ Սակայն որոշումը եղել է տեղափոխել Հադրութ, որը հանձնված է եղել հոկտեմբերի իննից։ 73 հոգանոց վաշտը, սակայն, տեղափոխել են հոկտեմբերի 13-ին։ Պահանջում ենք բոլոր պատգամավորներից եւ պետական մարմիններից՝ գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ տիրույթ»,- ասված է ծնողների նամակում։

Ծնողները կատարվածը դիտավորյալ սպանություն են համարում և անուններ են մատնանշում։

Մանրամասն՝ տեսանյութում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ