fbpx
Հասարակություն

Սոցցանցերում երեխաների նկարներ հրապարակելիս ցուցաբերեք զգուշություն․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է ցուցաբերել առավելագույն զգուշություն:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:

Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ:

Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:

Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1605804106273714

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ