fbpx
Կառավարություն

Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունից

Այսօր կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ Սիրիա ուղարկած մարդասիրական օգնությանը: Նախարարը նշեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 142 տոննա բեռ:

Ցոլակյանը հավելեց, որ օգնությունն օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա, կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով էլ բաշխումը կկատարվի: Նախարարը հայտնեց՝ բեռն ուղարկվել է մեքենաներով, ապա ներկայացրեց, թե ինչ է ուղարկվել՝ 52 տոննա մսի պահածո, 35 տոննա ձկան պահածո, 40 տոննա շաքարավազ, չոր օրապահիկ՝ 14․5 տոննա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ