Ամերիկացի հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից պարզաբանում է պահանջել վերջինիս հայտարարության վերաբերյալ, որով դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման համար»։
Կոնգրեսականը դեսպանի հայտարարությունը որակել է որպես մտահոգիչ և նշել, որ անհրաժեշտ է կարգավորել Արցախի հիմնախնդիրը, ինչը կապահովի Արցախի անվտանգությունն ու կայունությունը։
Շերմանը պարզաբանման պահանջով նամակ է ուղարկել դեսպանին, որը նույնպես հրապարակվել է կոնգրեսականի կողմից։
https://www.facebook.com/CongressmanBradSherman/posts/10158293394584862