Կոնտե. Ռեալը կարծես տաք կարտոֆիլ լիներ. գերադասեցի հրաժարվել աշխատանքից

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
antonio-conte-kjyC–620×349@abc

Ամենադիտվածներ

Անտոնիո Կոնտեն պատմել է , թե ինչու է 2018-ի հոկտեմբերին մերժել Մադրիդի «Ռեալը» գլխավորելու առաջարկը:

«Այդ ժամանակ «Ռեալը» կարծես տաք կարտոֆիլ լիներ: Ես համարեցի, որ ավելի լավ է հրաժարվել այդ աշխատանքից: Համագործակցության հնարավորություններ կային, բայց ես չեմ սիրում աշխատանքը սկսել մրցաշրջանի կեսից:

Ինչ վերաբերում է ապագային, ապա մինչև ամառ դուք, վստահաբար, ինձ որևէ ակումբում չեք տեսնի:
Մարդիկ շատ են խոսում, թե գլխավորելու եմ «Ինտերը», բայց դրանք պարզապես շահարկումներ են: Առայժմ ինձ որևէ առաջարկ չի արվել: Ես հանգիստ կլուծեմ իմ ապագայի հետ կապված հարցը»,- ասել է Կոնտեն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ