fbpx
Սպորտ
21:05 14/12/2019

Կոնտեի ասուլիսը չեղարկվել է․ ակումբը դաս է տալիս ԶԼՄ-ներին

Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի նախախաղային մամուլի ասուլիսը, որը պետք է տեղի ունենար Ա սերիայի 16-րդ տուրի «Ֆիորենտինա»-ի դեմ խաղի նախօրեին, չեղարկվել է։ Այս մասին իտալական ակումբը հայտարարություն է տարածել։

Հաղորդագրության մեջ մասնավորապես մեջ պարզաբանվել է որոշման պատճառը։ Բանն այն է, որ երեկ իտալական Corriere dello Sport ամսագրի հերթական համարում հոդված է եղել «Ինտեր»-ի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։ Ակումբի կարծիքով՝ ամսագիրը վիրավորել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։

«Որպեսզի ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին հարգանքի կոչ արվի, մենք չեղյալ ենք հայտարարում կայանալիք մամուլի ասուլիսը»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում 1-2 հաշվով պարտվեց «Բարսելոնա»-ից ու դուրս մնաց լիգայի խաղարկությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ