fbpx
Առողջապահություն

Հաստատվել է կորոնավիրուսի 1931 նոր դեպք․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Հայաստանում հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 հազար 662 դեպք, որից 334 հազար 696`առողջացած, 8033-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 408 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 7721 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք, առողջացել է 147 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 692 հազար 959-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ