fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերի թիվն աճել Է 11 տոկոսով․ ԱՀԿ

Անցյալ շաբաթ ավելի քան 4,9 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 44 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 29-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվն աճել Է 11 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը 4 տոկոսով նվազել Է նախորդ յոթ օրվա համեմատությամբ:

«Շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 20-ից մինչև 26-ը, հոկտեմբերի սկզբից ի վեր աստիճանական աճի պայմաններում վարակման դեպքերի ընդհանուր թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել Է 11 տոկոսով»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում: Բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ մահացու վախճանների թիվը յոթ օրում 4 տոկոսով նվազել Է:

Ընդամենը շաբաթըվա ընթացքում հայտնաբերվել Է 4 985 093 վարակված, արձանագրվել Է 44 680 մահացու վախճան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ