Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի 195,542 նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 195,542 նոր դեպք է հաստատվել, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է:

Նշվում է, որ նոյեմբերի 20-ին արձանագրված վարակման ցուցանիշն ամենաբարձրն է եղել մարտից սկսված համավարակից ողջ ընթացքում: Վերջին մեկ օրում արձանագրված մահվան ելքով դեպքերի թիվը կազմել է 1878:

Հայտնենք, որ ԱՄՆ-ում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցել է 12 մլն-ը, մահացածների թիվը՝ 260 հազարը:

Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ