G20-ի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համավարակն առաջացրեց համակարգային տնտեսական ճգնաժամ, ինչպիսին աշխարհը չի տեսել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր:
«2020թ․ մարդկության առջև ծառացած մարտահրավերների մասշտաբն իսկապես աննախադեպ է: Կորոնավիրուսի համաճարակը, գլոբալ արգելափակումը և տնտեսական գործունեության սառեցումը առաջացրեցին համակարգային տնտեսական ճգնաժամ, ինչպիսին աշխարհը չի տեսել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր»,- ասել է Պուտինը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։
