fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները. Արսեն Թորոսյան

Առողջապանության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրել է, թե ովքեր են ամենաշատը մահանում կորոնավիրուսից.

«Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն մշտապես «ծխելու» դեմ պայքարի մեջ։

Բայց այլևս չեմ կարող…

Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։

Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։

Թողե՛ք ծխելը հենց հիմա»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1178428042343459

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ