Առողջապահություն
23:00 06/06/2020

Վարչապետը հայտնել է, թե հիվանդանոցներում որքան մահճակալ է ավելացել վերջին ամիսներին

Այսօր` հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս ընթացքում արվել է ավելին քան հնարավոր էր:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդներին սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առանձնացվել, թվով 9 բժշկական հաստատություններում, որոնցից 5-ը Երևանում:

«Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ, այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տիրաժ, այրվաքծաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի հիվանդանոցը: Նոր կենտրոնը ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակնեդանացաման մահճակալ: Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ»,-ասել է վարչապետը:

Վարչապետը նաև հավելել է, որ ընդհանուր կունենանք 138 մահճակալ այս խնդրի լուծման համար:

«Նոր մահճակալներ են ծավալվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20 ռեանիմզցիա և 20 ինտենսիվ թերապիա: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում սկսվել են երկրրոդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները` մոտ 50 մահճակալ, աշխատանքներ են տարվում Էրեբունի ԲԿ-ում մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ ծավալելու նպատակով: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն պացինետներ ընդունեն մոտ 1,5 ամիս հետո»,-ասաց Փաշինյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ