fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխվելուն սպասում է 1 քաղաքացի. Նախարար

Այսօր` հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային մոտավորապես 650 հոգի է, որից 43-ին միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են: Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա: Այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիների թիվն է, պրակտիկորեն չունենք որևէ քաղաքացի, որ տանը սպասում է հոսպիտալիզացիայի: Ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որ սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց: Նախորդ շաբաթ այդ թիվը եղել է մոտ 20: Հունիսի սկզբին եղել են օրեր, որ այդ թիվը հասել է մինչեւ 300-ի»,-ասաց Թորոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ