fbpx
Առողջապահություն

Հայաստանում կրկին գրանցվել է կորոնավիրուսի 1000-ից ավել դեպք

Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ