Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ:
Նա հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսվել, ուստի՝ մեկուսացման մասին հորդորներին չհետևելու դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ:
«Մենք գտնվում ենք անկման եզրին, և այն կարող է գարնանից շատ ավելի վատ լինել: Այս երկրորդ ալիքը մեր հսկողության տակ վերցնելու հնարավորություն ունենք: Գիտեմ, որ կարող ենք անել դա»,- նշել է վարչապետը:
Հայտնենք, որ վերջին օրերին Կանադայում կորոնավիրուսի 1123 նոր դեպք է հաստատվել:
Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:

