Արցախ
11:42 25/06/2020

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպ է հաստատվել

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը նոր տեղեկատվություն է հայտնում` երկրում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտար համայնքում: Եվս 2 նոր դեպք է հաստատվել Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:
Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է»,-ասվում է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ