fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը պատրաստ է. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի առաջին պատվաստանյութը պատրաստ է։

Լուրը հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ռուսլան Ցալիկովը AIF-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ վարակաբան ռուս զինվորականները և Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցներն արել են բոլոր անհրաժեշտ փորձարկումները ու գնահատականներն արդեն կան։

Ցալիկովի խոսքով՝ դուրս գրվող բոլոր կամավորների մոտ ձևավորվել են համապատասխան հակամարմինները։ Կամավորներն իրենց լավ են զգացել ու կողմնակի բարդացումներ նրանց մոտ չի դիտվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ