fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի հետ կապված կանխատեսում է արել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Գաբրեեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակհայտնել է, որ կորոնավիրուսի համավարակը հաղթահարել կհաջողվի երկու տարուց էլ պակաս ժամանակում:

Գաբրեեսուսը կորոնավիրուսի պանդեմիան համեմատել է «իսպանկա»-ի համավարակի հետ, որի հետևանքով 50-100 միլիոն մարդ էր մահացել:

«Մենք ունենք խոցելիություններ, որոնք կապված են գլոբալիզացիայի, մարդկային կապերի ավելի մեծ ինտենսիվության հետ, բայց կան նաևւ առավելություններ՝ լավագույն տեխնոլոգիաները: Հետեւաբար, մենք հուսով ենք, որ այժմյան համավարակի վերջը կդրվի երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում»,- կարծում է ԱՀԿ ղեկավարը:

Այս մասին հայտնում է RG-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ