Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 10 անձ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։

Նշվում է, որ պացիենտը Ստեփանակերտի բնակիչ է, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ։

ԱՀ ԱՆ-ից տեղեկացնում են նաև, որ առողջացել են ևս 10 հոգի։

Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ