fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 27 տարեկան. Խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվություն հայտնել Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված իրավիճակի մասին:

Խոսնակը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտը եղել է 27 տարեկան:

«Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է նա:

Հայտնենք, որ օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, և դա պայմանավորված էր նրանով, որ աղջիկը ուներ ի ծնե հիվանդություն:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2553924298042681?__xts__[0]=68.ARCFWyu0uk5yKKpPGUl8E-uknpeUe45jER5H5KcJxpTvNN0pgdv47H7_0_-WpNRw8Dc83dxVH9O_awYkAfWw1j-OAPwAddAa2Wzr5jShEY6PS18jL9skglUZQIK2o7T6hDvRlWzxD5mjfEh-YbMyUyf8W_hS8hXo34Yk7cCxjSmlLvMzvvNL_hGaVR9ygcX2587KUEJ4COjrm13N_m1-xuvdp2GTaAsxMj5eQrHeXzhNIITE0Nu-d7mUOzbOYMvBh5jpBV6xWL7Uulc2xPm8e4dkJ2WDE6k35kccGzHGSRdBJhILBAaiy1c56RVkYzuPXI2ti9PKHOxnCEcDCfNYQ7O_O-Y&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ