ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ ԱԻՆ-ի ծախսերը 2021 թվականին 300 մլն դրամով ավելանում են. դրանք այն ծախսերն են, որոնք մեզ շատ անհրաժեշտ են:
Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա:
«Ի ուրախություն մեզ, այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ է, և 300 ուսանող կունենանք այս տարի: Իսկ տեխնիկայի խնդիր ունենք: Բյուջեով դա նախատեսված չէ»,-ասաց նա:
Ֆելիքս Ցոլակյանը հավելել է, որ մինչև այսօր ԱԻՆ-ում 91 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով:
«Դեպքերի մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածքում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված և երկու մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»,-ասաց նա: