fbpx
Կառավարություն

Կորոնավիրուսով վարակված, բայց բուժում չստացող քաղաքացիները կտեղափոխվեն հյուրանոցներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա` մարտի 26-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանը խնդիր ունի հիվանդանոցային հզորությունների ճիշտ կառավարման:

Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն նրանք հիվանդաոցում բուժում չեն ստանում և որոշում է կայացվել, նման հիվանդներին տեղափոխել հիվանդանոցներ:

«Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:

Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաև օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցները այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ  տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս եթե ախտահանվեն հետո»,- հայտնեց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն, և որ այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ